ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.09.2020 | 00:03
Ով հայտ­նում է գաղտ­նիք­նե­րը, կորց­նում է հա­վա­տար­մու­թյու­նը և չի գտ­նի բա­րե­կամ իր հո­գու հա­մար։ Եր­կա՛ր մնա բա­րե­կա­մի մոտ և հա­վա­տա­րի՛մ ե­ղիր նրան. իսկ ե­թե հայտ­նես նրա գաղտ­նիք­նե­րը, չես գնա նրա հետևից։ Ինչ­պես մարդ կորց­նում է իր թշ­նա­մուն, այն­պես էլ կորց­նում է մեր­ձա­վո­րի սե­րը։ Ինչ­պես թռ­չու­նին, որ քո ձեռ­քից բաց ես թող­նում և էլ չես կա­րող բռ­նել, այն­պես էլ չես բռ­նի մեր­ձա­վո­րին, ո­րին բաց ես թող­նում։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 27. 17-21
Դիտվել է՝ 3883

Մեկնաբանություններ